Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հայրումյան. Կորոնավիրուսով վարակվելուց հետո հիվանդների 14%-ի մոտ ախտորոշվել է առնվազն մեկ նոր հիվանդություն, որը պահանջում է բուժում. «168 ժամ»

Հունիս 08,2021 11:11

«Կորոնավիրուսը կարող է առողջության վրա թողնել անդառնալի հետևանքներ, ինչպիսիք են թոքերի ֆիբրոզը, համի, հոտի զգացողության կորուստը, որը նույնիսկ ամիսներ շարունակ պահպանվում է շատերի մոտ: Հիվանդությունն անդառնալի հետևանքներ է թողնում նաև նյարդային համակարգի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը:

Ինչ վերաբերում է առողջության առաջին պահպանման մակարդակում հաճախակի գրանցվող հետքովիդյան բարդություններին՝ բժիշկը հայտնեց, որ կորոնավիրուսի համավարակից 1.5 տարի անց միջազգային հեղինակավոր տարբեր բժշկական ամսագրերում վերջերս հետազոտությունների տվյալներ են ամփոփվել:

Օրինակ, Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականները վերլուծել են Միացյալ Նահանգների ավելի քան 193.000 հիվանդների տվյալներ, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուս մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսը: Մասնակիցները եղել են 18-65 տարեկան:
«Արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ից հետո հիվանդների 14%-ի մոտ ախտորոշվել է առնվազն մեկ նոր հիվանդություն, որը պահանջում է բուժում (սրտանոթային, նյարդաբանական, երիկամային, շնչառական և մտավոր բարդություններ): Պարզվել է, որ COVID-19-ով հիվանդացած մարդկանց մոտ նոր հիվանդությունների զարգացման ռիսկը 5%-ով բարձր է վերահսկողական խմբի համեմատ: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսից հետո նոր ախտորոշում ստանալու հավանականությունը բավականին մեծ է եղել ոչ միայն տարեց հիվանդների կամ նրանց մոտ, ովքեր արդեն առողջական խնդիրներ են ունեցել, այլև բավականին երիտասարդների մոտ, ովքեր չեն ունեցել ուղեկցող հիվանդություններ:

Բժշկի փոխանցմամբ՝ TriNetX էլեկտրոնային առողջության գրանցման ցանցի տվյալների հետահայաց կոհորտ ուսումնասիրությունն էլ (81 միլիոն հիվանդ) ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակված 236,379 պացիենտների շրջանում «առողջացումից» հետո 6 ամսվա ընթացքում «ուղեղի կամ նյարդերի» խնդիրների առաջացումը կազմել է 33,62%, ընդ որում՝ 12,84%-ը նման ախտորոշում ստացել է առաջին անգամ: Տագնապային խանգարում գրանցվել է 17,39%-ի մոտ (ITU-19,15%), իշեմիկ ինսուլտ` 2,10%-ի (6,92%), ներգանգային արյունահոսություն` 0,56%-ի (2,66%), պարկինսոնիզմ ՝ 0,11%-ի (0,26%), դեմենցիա՝ 0,67%-ի (1,74%), հոգեբանական խանգարումներ՝ 1,40%-ի (2,77%) մոտ:

«Journal of Internal Medicine-ն էլ ներկայացրել է այն անձանց հետ կապված ուսումնասիրությունը, ովքեր հիվանդացել են COVID-19-ով հետևյալ ախտանիշներով՝ հոտի կորուստ, հոտի մասնակի կորուստ, տհաճ հոտերի զգացում՝ դրանց աղբյուրների բացակայության դեպքում, հոտի զգացում, որի աղբյուրը իրականում բացակայում է՝ հաճախ դրանք այրված, փտած կամ փչացած նյութերի հոտեր են, ինչպես նաև համի զգացողության կորուստ կամ աղավաղում:

Անի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930