Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճում ձկան պաշարի էական նվազումը պայմանավորված է բազմացման վատ պայմաններով և ոչ կառավարելի որսով. ի՞նչ պետք է անի պետությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 08,2021 10:43

ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հաշվարկների համաձայն, որ արվել է Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում, 2018 թ. Սեւանա լճում սիգի արդյունագործական պաշարը կազմել է 740 տ, 2019 թ.՝ արդեն՝ 667 տոննա, իսկ 2020 թ. հասել է 586 տոննայի: Կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը այլ թվեր էլ է ներկայացնում: Դատելով դրանցից՝ լճում էականորեն նվազել է ձկան պաշարը: 2013-2018 թթ. ընթացքում ձկան ընդհանուր կենսազանգվածը տարեցտարի աճել է, 1296 տոննայից դարձել է 2948 տոննա: 2019 թ. այս թիվը նվազել է՝ հասնելով 2668 տոննայի: 2020 թ. համապատասխան ցուցանիշն արդեն 2345 տոննա էր: Մասնագետի գնահատմամբ, նվազումը հիմնականում պայմանավորված է ոչ կառավարելի որսով եւ բազմացման վատ պայմաններով:

Մինչդեռ պետք է հասկանալ, որ Սեւանի կենսառեսուրսը միայն սնունդ չէ, այն վերին օղակն է լճի բնապահպանական համակարգի: Այսինքն՝ եթե մենք այդ համակարգը ճիշտ կառավարենք, որոշակիորեն կկարողանանք բարելավել ջրի որակը: Իսկ ի՞նչ ենք անում: Չնայած պաշարների ծավալի նվազմանը, արդյունագործական որսի ծրագրի երկրորդ փուլը սկսեցինք՝ ընդ որում ավելացնելով որսի ծավալը՝ դարձնելով 250 տ՝ նախկին 200 տ-ի փոխարեն: Ձկների քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս՝ նախկին 500 գրամի փոխարեն: Որսն իրականացվելու է մինչեւ սեպտեմբերի 1-ը: Դեկտեմբեր-հունվարին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձվադրման գործընթացն ապահովելու համար:

Ի՞նչ պետք է անի պետությունը…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930