Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները. Ընտրությունների վերահսկման կոմիտե

Հունիս 08,2021 10:13

Հունիսի 7-ին Արմավիրի մարզում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում Ընտրությունների վերահսկման կոմիտեն դիտարկել է վարչապետի de facto պաշտոնակատարի վերաբերյալ կարծիքն ազատ արտահայտելու համար քաղաքացիներին ազատությունից կարճաժամկետ զրկելու երկու դեպք։ Երկու դեպքում էլ ՀՀ ոստիկանությունը պատշաճ չի հավասարակշռել մարդու հիմնարար ազատությունը և քաղաքական ուժի իրավունքը՝ իրականացնելու քարոզարշավ։ Իրավապահների գործողությունների իրավական հիմք ներկայացվող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջերս հրատապ փոփոխված 149.1 հոդվածը, որը սակայն, ինքնին լինելով առերևույթ հակասահմանադրական, նախնական փուլում մեկնաբանվել է կամայականորեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում շարունակվել են ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների դրսևորումները։ Մասնավորապես, վարչապետի de facto պաշտոնակատարը հայտարարել է. «ասում եմ բոլորիդ՝ որևէ մեկը իր բախտը չփորձի, եթե շատ ձեր բայղուշությունները և դրանց իրագործելու գործողությունները շարունակեք, դուք կհայտնվեք հարյուր հազարավոր մարդկանց ոտքերի տակ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով [«բայղուշ». թուրքերեն՝ բու. փոխաբերական իմաստը տվյալ համատեքստում հստակ չէ]»:

Ընտրությունների վերահսկման կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930