Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նման պահվածքը կարող է խոսել միայն մեկ միտման մասին՝ Բաքուն բոյկոտում է եռակողմ հայտարարության դրույթների կատարումը. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 08,2021 09:10

Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունների թիրախում ավելի հաճախ է սկսում հայտնվել սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը: Նման պահվածքը կարող է խոսել միայն մեկ միտման մասին՝ Բաքուն բոյկոտում է եռակողմ հայտարարության դրույթների կատարումը:

Միանշանակ է, որ նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի համար մեծ մասամբ անընդունելի եռակողմ հայտարարության դրույթների կատարման համար անհրաժեշտ է առաջին հերթին գոնե նվազագույն չափով նախադրյալներ ստեղծել փոխվստահության մթնոլորտի համար: Համաձայնագրով նշված կոմունիկացիաների վերաբացման դրույթն անհնար է առանց նման մթնոլորտի ձեւավորման: Փաստաթղթով վերաբացվելիք բոլոր ճանապարհները չեն կարող վերահսկվել տարածաշրջանում խաղաղապահի մանդատ ունեցող ՌԴ ստորաբաժանումների կողմից, հետեւաբար դրանց բնականոն գործելու համար տեղի բնակիչների մոտ պետք է լինի գոնե նվազագույն փոխվստահության մթնոլորտ:

Բաքուն, բնականաբար, հասկանում է այս իրողությունը, հետեւաբար, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ վերջինս սահմանային նման լարում ստեղծելով եւ վերջին շրջանում նաեւ խաղաղ բնակչությանը թիրախավորելով՝ նպատակ է հետապնդում վիժեցնել եռակողմ հայտարարության կետերի կատարումը:

Արդյունքում հարցականի տակ է դրվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որին այնքան ձգտում է Բաքուն եւ առաջին հերթին՝ Թուրքիան: Այս համապատկերում հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանի «ավագ եղբայրը» ստիպված լինի հասկացնել վերջինիս, որ այդ գործողությունների տրամաբանությունը վտանգի տակ է դնում Ադրբեջանը Նախիջեւանով Թուրքիային կապող՝ այդքան երազած ճանապարհի վերագործարկումը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930