Քաղաքական գործիչները, հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող ուժերի թեկնածուները, հասարակական գործիչները մեկ սեղանի շուրջ են. քննարկում են Հայաստանի ներկան ու կանխատեսում ապագան։ «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը կարծում է, որ րոպե առաջ պետք է միջոցներ ձեռնարկել երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար։ Տերտերյանը կարծում է՝ առաջիկա ընտրությունները հնարավորություն են բուժելու հասարակության վերքերն ու կանխելու արյունահեղությունը։
Մհեր Տերտերյանը նաև նշեց՝ հասարակությունն ինքը պետք է ընտրի իր ապագան՝ ուսումնասիրելով քաղաքական ուժերի առաջարկներն ու կատարելով ընտրություն, իսկ հետագայում հետեւողական լինելով դրանց իրականացմանը։
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
Կարդացեք նաև