Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյանը ՔՊ-ին․ «Ձեր միջից մաքրվեք, մենք խոստանում ենք կոալիցիա ստեղծել, սրանց մուրազն էլ փորը կմնա»

Հունիս 07,2021 23:40

«Մենք պարտվել ենք, բայց ո՞վ է պարտվել․ առաջին հերթին՝ նախիջեւանյան կլանը ջախջախել է ղարաբաղյան կլանին, որը Արցախի հետ ոչ մի առնչություն չունի եւ արցախահայության  հետ ոչ մի առնչություն չունի։ Մեր առաջին համարներից մեկը՝ տիկին Հայրապետյան Թամարան, Արցախից է, մեզ հետ է, Արցախի ժողովուրդը մեզ հետ է»,-այսօր Արմավիրի մարզի Արշալույս գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում  երկրորդ համարը զբաղեցնող Լեւոն Շիրինյանը։

«Էն պատկերն են առաջացնում, թե՝ ղարաբաղցիները ձայն են տալու։ Ինչի՞ն են  ձայն տալու, ո՞ր ինչ լինի, որ իրենց հայրենիքը լա՞վ են հանձնել երեսուն տարվա ընթացքում։  Դուք գիտեք, որ  պայմանագրերից մենք տեղյակ չենք եղել, դուք տեղյակ չեք եղել, կեղծ է եղել։ Այսինքն՝ ստացվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանից, որը մաֆիայի հետ այսօր ձեռք ձեռքի տված դուրս է ելել ժողովրդական հեղափոխության դեմ։ Տարօրինակ է՝ երեք նախագահ, երենք էլ  ժողովրդի կամքի դեմ է։ Ուրեմն՝ դրանցից ոչ մեկը  ձայն չպետք է ստանա»,-ասաց պարոն Շիրինյանը։

Նրա խոսքով․«Պարզվում  բիշկեքյան համաձայնության արդյունքում սրանք էն գլխից խոստացած են եղել, որ պիտի վերադարձվի,  եւ ահա կատաստրոֆայի առաջ ենք կանգնում եւ պատահական չէ, որ գեներալը գեներալ չէ, բանակն էլ զինված չէ։  Ես չեմ ուզում ասել, որ մենք լավ գեներալաներ չունենք, ունենք, բայց դրանք պետք է արմատապես մաքրվեն եւ մեզ պետք է իսկական բանակ։ Խայտառակություն է՝ սովետական բանակի չորս -հինգ  առաջնակարգ մարշալ տված ժողովուրդն այսօր գեներալ չունի, կրթություն չունեն, ունեն դղյակներ, բդեշխություններ եւ կռիվ են տալիս իրենց ունեցվածքի համար։  Խայտառակություն չէ՞, երբ գեներալ- գնդապետը հացթուխ է, երբ  գեներալը կամ գնդապետը զբաղված են եղել զորամասերում խոզ պահելով եւ իրենց շահերն ապահովելով, երբ շենքը կառուցել են, հետո իրենց նվիրելով, հետո վաճառելով։ Այս բոլորը պետք է կարգի բերվի, այլապես մենք մեր երկրում ապրել չենք կարող»։

Պարոն Շիրինյանն  ասաց, որ պետք է  փոխել  քաղաքական իշխանության կառուցվածքը,Հայաստանը պետք է բացվի դեպի Սփյուռք, որովհետեւ սփյուռքն էլ նույնը չէ, այսօր սփյուռքում  ահռելի մեծամասնությունը գողապետության ընթացքում   տեղահանվածներ են։

«Մեր քաղաքական ուժն ուրիշ է այն իմաստով, որ մենք ուզում ենք  հեղափոխության տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական վերափոխումների  լոկոմոտիվը լինել։ Այն ուժը, որը իշխանությանը կողքի հրելով, իրար քննադատելով կշարժվի առաջ։

Ես Քոչարյանի մասին խոսել չեմ սիրում, ինձ համար Սերժ Սարգսյանը 1000%-ով պարզ է, եւ ոչ էլ ուզում եմ քննադատությունով զբաղվել, բայց մի հարցի պատասխան ուզում եմ իմանաք՝ նա արդեն մտադիր է խորհրդարանում ունենալ տեղ, ասենք վարչապետի կուսակցությանը մեծամասնություն չթողնի լինել, որից հետո առաջանա կոալիցիոն կառավարության հարց։ Նա ձեզ խոստանում է չգնալ դրան,  սա նշանակում է Հայաստանը տանել ուղիղ կատաստրոֆիկ  քայքայման եւ քաղաքական ընդհարումների ճանապարհով։ Դրա համար մենք հայտարարում ենք՝ եթե լինենք խորհրդարանում, իհարկե, իշխանության չենք ձգտում այն իմաստով, որ պաշտոն ստանանք, հենց պատգամավորն էլ պաշտոն է, ընդդիմությունն ավելի լավ իշխանություն է, մենք խոստանում ենք ձեզ՝ ստեղծել կոալիցիոն կառավարություն եւ սրանց մուրազը փորը կմնա։ Մենք այդ բացը կլրացնենք եւ դուք քաղաքական այդ ճգնաժամը չենք ունենա։ Մենք ասում ենք «Քաղաքացիական պայմանագրին»՝ դուք ձեր միջից մաքրվեք,   դուք ձեր փորձառու կադրերին առաջ մղեք, դուք ունեք ձեր կողքին մի ուժ, որը ձեզ կքննադատի կամ չի քննադատի, կախված՝ վիճակից, բայց կլինի ձեզ հետ հանուն պետականության, ձեզ հետ լինելը գրպանում լինել չէ»,-հայտարարեց Շիրինյանը։

Նա ասաց, որ Հայաստանը պետք է սեփական հումքի վրա, սեփական զավակների ուղեղի վրա ունենա արդյունաբերություն, այլապես ռեստորաններով աշխատատեղի հարց չի  լուծվի․«Սա նշանակում է, որ մեզ մնում է աշխատել գերմանացուց կարգապահ, սափրվել, լողանալ, կներեք, կարգապահությամբ իրենց կարգի բերելով՝ պետական շինության գործին լծվել, եւ մենք կունենանք այնպիսի Հայաստան, որն արդեն դպրոցին պատվեր կտա՝ արդյունաբերական եւ մշակութային Հայաստանի համար կադր տվեք։ Պետության ռեֆորմի հարցը  մեր կոալիցիայի հարցն է,  ռեւանշի եւ ադրբեջանցի հետ Հայաստանը ցնցող ուժերի հետ համագործակցության չենք գնա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930