Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հաջորդական իրականացման կարևորությունը: Առաջնահերթ խնդիրներից մատնանշվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության մարդասիրական խնդիրների լուծումը: Շարլ Միշելը աջակցություն է հայտնել անցկացվող աշխատանքին, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ