Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Բևեռի՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկին իրականացվող մամուլի ասուլիսի և դրամահավաքի ժամանակ վստահեցրեց՝ բացառվում է նախկինների և ներկաների հետ կոալիցիայի կազմումը: Հարցին՝ անգամ եթե դա լինի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլ, այդ դեպքո՞ւմ էլ չեն գնա այդ ճանապարհով, նա պատասխանեց. «Բացառվում է նախկինների կամ ներկաների հետ որևէ կոալիցիա կազմելը կամ գործակցությունը ԱԺ-ում»:
Նա վստահեցրեց՝ ԱԺ-ում հայտնվելուց հետո իրենց ուժի համար ավելի հեշտ է ժողովրդին մոբիլիզացնելը, և, վերջիվերջո, ճգնաժամը պետք է հաղթահարել ժողովրդի ուժով ու կամքով: Այդ դեպքում նրա համոզմամբ՝ մնացած ուժերը ուզած-չուզած ենթարկվելու են ժողովրդի կամքին:
Այն, որ Ազգային-ժողովրդավարական բևեռի համար սկզբունքային է ԱՄՆ-ի հետ արտաքին քաղաքականության ոլորտում դաշնակցային հարաբերությունների հաստատումը, եվրոպական երկրների հետ համագործակցությունը, այս առիթով լրագրողները հետաքրքրվեցին՝ որտեղի՞ց իրենց այդ վստահությունը, որ այդ երկրները պատրաստ են ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատել, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Անկախ մեր որոշումից Ռուսաստանն ինքը որոշել է տարածաշրջանից դուրս գալ: Մեզ օր առաջ անհրաժեշտ է իսկական դաշնակից ձեռք բերել, որ կարողանանք Թուրքիայի մուտքը տարածաշրջան արգելել: Այլընտրանք չունենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ