Սյունիքի հարավում՝ Ագարակում, ընտրողների հետ հանդիպումից հետո «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քաղաքի հրապարակում շարունակեցին զրուցել ագարակցիների հետ, նույնիսկ սելֆի արեցին։ Մեծահասակ մի կին դիմելով ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրեց, որ ընտրվելուց հետո 50 տոկոսով զեղչի Մեղրիի տարածաշրջանի բնակիչների ծախսած էլեկտրաէներգիայի սակագինը։ «Նախկինում էդպես, բայց վերացվեց»,–ասաց կինը։
Ի դեպ, Քոչարյանի համակիրը անկեղծացավ, որ բոլոր թեկնածուներին շատ է սիրում։ «Բոլորին շատ եմ սիրում, բոլորին, Վանեցյանին, բանին շատ եմ սիրում, բայց պարոն Քոչարյանին առանձնահատուկ եմ սիրում»,–ասաց կինը։
Մանրամասները տեսանյութում։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ