Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունները միտված են առաջին հերթին համակարգի վերարտադրմանը». Վահե Գասպարյան

Հունիս 07,2021 22:22

«Ազգային ժողովրդավարական բևեռն արդեն մի քանի ամիս է հայտարարել է քաղաքական Սարդարապատ, որն իր էությամբ ազգային ազատագրական շարժում է»,-Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկին իրականացվող մամուլի ասուլիսի և դրամահավաքի  ժամանակ հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը:

Ըստ նրա՝ իրենք պետք է կոտրեն գաղութային քրեաօլիգարխիկ համակարգը և իրական ինքնիշխան բովանդակություն հաղորդեն մեր երկրին: Այս առիթով նա նկատեց. «33 տարի շարունակ մենք փոխում ենք անձանց՝ թողնելով այն համակարգը, որը ծառայում էր Կրեմլին, երկրի տնտեսության, բանակի, թալանին: Ի վերջո հասանք այնտեղ, որ կանգնած ենք խորը ճգնաժամի առաջ»:

Վահե Գասպարյանի համոզմամբ՝ այս ընտրությունները ներկա իշխանության կողմից այսպես հապճեպ նշանակվեցին, քանի որ դրված է վերարտադրման խնդիր. «Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ներկա իշխանությունը խոսում էր՝ արտահերթ ընտրությունների որևէ կարիք չկա, սակայն երկրում տեղի ունեցող ազգային զարթոնքը Կրեմլին և այստեղի սպասավորներին ստիպեց գնալ ընտրությունների կանխելու երկրի ազգային վերելքը և ազգային ազատագրական շարժումը: Այս ընտրությունները միտված են առաջին հերթին համակարգի վերարտադրմանը»:

Նրա բնութագրմամբ՝  իրենք ընտրություններին մասնակցությունը համարում են ոչ թե նպատակ, այլ միջոց իրենց վերջնական նպատակին հասնելու համար: Այնուհետև շարունակեց. «Մեր վերջնական նպատակն է լինելու երկրում անցումային կառավարության ձևավորման արդյունքում և անցումային շրջանի պահանջներից ու տրամաբանության դրույթներից բխող ծրագրի իրագործման արդյունքում ստեղծել իրական հնարավորություններ ինքնիշխան, ազգային, ժողովրդավարական երկիր ունենալու համար»:

Ըստ Վահե Գասպարյանի՝  պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի նախկին բոլոր ռեժիմներին, դրանից բխող անցումային արդարադատություն լինի, որը ենթադրում է լյուստրացիա՝ տնտեսական, քաղաքական, գործակալական, նոր Սահմանադրության, նոր ԸՕ-ի ընդունում և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:  Վահե Գասպարյանը հայտարարեց. «Եկել է ժամանակը դիվերսիֆիկացնելու մեր պաշտոնական և արտաքին քաղաքականությունը, եկել է ժամանակը, որ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԱՄՆ-ին ստանալու ԱՄՆ-ի՝ ոչ ՆԱՏՕ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը, որը թույլ կտա իրական երաշխիքներ ստանալ ոչ միայն պաշտպանության ոլորտում, այլև իր հետևից կբերի տեխնոլոգիաների ներհոսք և հավելյալ աշխատատեղերի բացում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930