Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիլիթ Թումանյան. «Ըստ քաղաքական վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների, մեզ սպասվում է բավականին դաժան հետընտրական պրոցես»

Հունիս 07,2021 21:40

Քաղաքական վերլուծաբան Լիլիթ Թումանյանը անդրադառնալով երեկ եւ այսօր ՔՊ քարոզարշավի ընթացքում իրենց քննադատողների նկատմամբ ինչ-որ խմբերի կողմից կիրառված բռնություններին եւ մրցակից կուսակցություններից մեկի գրասենյակի վրա ոտնձգությանը, ասաց. «Բացատրությունը շատ պարզ է ու շատ տարրական: Նիկոլ Փաշինյանը եկել է այն գիտակցությանը, որ ուժային կառույցները մեծ մասամբ այլեւս իրեն չեն ենթարկվում եւ հրաժարվում են կատարել իր հրահանգները: Դրանով է բացատրվում, որ նա ստիպված դիմում է անհատների, նրանց միջոցով ձեւավորում է ինչ-որ խմբեր, որոնք կոչված են իրեն պաշտպանելու:

Եվ քանի որ նրանք չգիտեն կարգուկանոն, չգիտեն վարվելակերպ, վարվում են տիրոջը բավարարելու սկզբունքով. մեկը մի թթու բառ ասաց, տասը հոգով թափվում են վրան: Դրանք ուղղակի հրոսակախմբեր են, որոնք կատարում են իրենց տիրոջ պատվերը: Իսկ որ Նիկոլ Փաշինյանն ունի պաշտպանության խնդիր, միանշանակ է: Նա ահաբեկված է: Եվ ես անձնական մտավախություն ունեմ նաեւ, որ դա պայմանավորված է այն փաստաթղթերով, որոնք պետք է առաջիկայում ստորագրի: Մենք դրան նման վարվելակերպ տեսնում էինք նաեւ մինչեւ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելը եւ դրանից հետո, երբ որ թաքնվեց բունկերում:

Այս առաջին օրվա տեսարանների պտուղները մենք դեռ երկար կտեսնենք, որովհետեւ բոլոր քաղաքական վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները գալիս են նույն եզրակացության: Այն է. մեզ սպասում է բավականին դաժան հետընտրական պրոցես, որովհետեւ պարզից՝ պարզ է, որ նա հենց այնպես չի հրաժարվելու իր իշխանությունից եւ չի համաձայնի հենց այնպես, ուղղակի որպես պատգամավոր ընտրվել հաջորդ ազգային ժողովում»:

Լիլիթ Թումանյանը նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հպարտանում է ամեն վատ բանով, այլեւ ինքն իրեն հակասում է. «Պարտվել ենք՝ հպարտանում է, իր ընտանիքը վատ է ապրում, ինչը դեռ ստուգել է պետք, հպարտանում է, դժբախտ է եւ դժգույն՝ հպարտանում է, պիտակավորում է ժողովրդի մի զգալի մասին՝ հպարտանում է: Տեսեք,  նաեւ ինքն իր համար սկզբից խեղճի կերպար է ստեղծում, հետո ամբիոնից ասում է ատամներ կփշրեմ եւ այլն»,- հիշեց Լիլիթ Թումանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930