«Սրանք լինելու են հետխորհրդային դարաշրջանի վերջին ընտրությունները: Լրիվ նոր դաշտ ենք մտնում, ականատես ենք լինում երեք տասնամյակի կիսագաղութային, ապապետական կեղեքիչ համակարգի փլուզմանը»,- Ազգային-ժողովրդավարական բևեռի՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկին իրականացվող մամուլի ասուլիսի և դրամահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Ըստ նրա՝ մեր պետականությունն այսօր նման է սողացող թրթուռի, բայց նաև հիշեցրեց՝ թրթուռները կարող են թիթեռներ դառնալ: Նա վստահեցրեց՝ իրենք հավատում են հայ ժողովրդի ապագային:
Գարեգին Չուգասզյանը հայտարարեց՝ իրենք նման չեն Թումանյանի հերոսներից կկուին ու ասաց. «Թումանյանի հայտնի հերոսի նման ոչ թե այն կկուին ենք նմանվելու, որ հերթական գիշատիչ աղվեսին իր ձագն է գցելու, այլ նման ենք չարի վերջը բերող իմաստուն ագռավին: Իմաստնությունը մեզ ուղղված արևմուտքի ձեռքը բռնելու մեջ է»:
Գարեգին Զուգասզյանը կարևոր նախապայման համարեց բազմաբևեռ քաղաքականության վարումը ու շեշտեց. «Սա այն կարևոր նախապայմանն է, որից հետո սկսվելու է այն դարաշրջանը, որի մասին խոսում ենք: Դա լինելու է ոչ հետխորհրդային դարաշրջան, այլ հայակենտրոն, մեզ համար փայլուն դարաշրջան»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ