«5165» շարժման նախընտրական քարոզարշավն այսօր մեկնարկել է Աղձք բնակավայրից, որտեղ գտնվում է Արշակունի թագավորների դամբարանը։ Արշավի մեկնարկի նման ձևաչափը խորհուրդ ուներ՝ ցուցադրելու, որ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը խորը արմատներ ունեն, որոնք հնարավոր չի պոկել հայկական հողից։
Շարժումն այս քայլով նպատակ ուներ ցուցադրել նաև, որ Հայաստանը ունի հզորագույն ներուժ, որով հնարավոր է վերականգնել ինչպես Ազգային բանակը, ամրապնդել պետականությունն ու ինքնիշխանությունը, այնպես էլ հայտ ներկայացնել՝ դառնալու տարածաշրջանային ծանրակշիռ գործոն։
«5165» շարժում