ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«ԱԳ բոլոր փոխնախարարները ներկայացրել են ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ։
Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը վերջապես հաստատեց համառորեն շրջանառվող այս տեղեկությունն ու ես Աննա Իսրայելյանին տվածս խոստման համաձայն, տեղադրում եմ իմ եւ այլեւս հրաժարական տված ԱԳՆ տեղակալ Ավետ Ադոնցի նկարը։
Եւ բոլոր նրանք, ովքեր դեռ կշարունակեն մի կտոր պաշտոնի համար կիսել դավաճանության պատասխանատվությունը, համարվելու են Արցախը հանձնելու եւ հազարավոր զոհերի պատասխանատվության համասեփականատեր»։
Կարդացեք նաև