Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Հայաստան» դաշինքը կհամարի իր գործը հաջողված, եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի նոր խորհրդարանով

Հունիս 07,2021 21:07

«Մեր նպատակը այս ընտրություններում շարունակում է մնալ նույնը, ինչ-որ եղել է Հայրենիքի փրկության շարժման նպատակը»,- հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ այդ նպատակը Նիկոլ Փաշինյանին և իր վարչախմբին իշխանությունից հեռացնելն է և նոր շունչ հաղորդել Հայաստանի զարգացմանը. «Դա մենք փորձեցինք անել փողոցով, որը ենթադրում էր ճնշում՝ գործող խորհրդարանի վրա, այդ խորհրդարանը չգնաց այդ ճանապարհով, որոշ անձինք հասկացան և դուրս եկան մեծամասնության կազմից, բայց ուսապարկերը դեռ մնացին մեծամասնություն: Իսկապես, շատ ուսապարկային էր այդ խորհրդարանը, և այդ խորհրդարանով հնարավոր չեղավ լուծել այդ գլխավոր հարցը: Հիմա մեզ մնում է նոր խորհրդարանով դա անել: Եվ սա մենք համարում ենք միակ ճանապարհը, որ հնարավոր է անցնցում, հնարավորինս առանց լուրջ բախումների, լարվածության, անգամ արյունահեղության քաղաքակիրթ եղանակով հասնել Նիկոլի հեռացմանը»:

Արմեն Ռուստամյանը կարծում է, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները սովորական չեն. «Հայաստան» դաշինքը կհամարի իր գործը հաջողված, եթե ապահովեց կոնսենսուս-1-ի մեծամասնություն՝ Նիկոլին հեռացնելու առումով, և Նիկոլը հեռացվեց նոր խորհրդարանով, նոր արդեն մյուս քայլերի մասին կմտածենք արդեն այդ նոր խորհրդարանի պատկերի վրա, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրին նոր թափ հաղորդելը»:

Նա համարում է, որ առաջիկա ընտրություններում պետք է բարձր մասնակցություն ապահովել. «Ընտրությունը մեծ է, այսօր 26 հայտ է ներկայացվել, իհարկե՛, ես համարում եմ, որ 7-8-ն են իրական պայքարի մեջ մտնելու, բայց ընտրություն կա: Ընտրություն կա թե՛ գաղափարները համեմատելու առումով, թե՛ նաև շատ մի կարևոր հարցի պատասխանելու առումով՝ որ մենք ասում ենք «առանց Նիկոլ Հայաստան», այդ «առանց Նիկոլ Հայաստանը» Նիկոլը համարում է, որ եղել է քայքայված Հայաստան: Այսօր այնքան նամուս ու աբուռ պետք է մարդ կորցնի, որ այսքան կորուստներից հետո այն Հայաստանը, որ ինքը ժառանգել է, և որից, ըստ էության, մասունքներ է թողում, համարում է քայքայված Հայաստան: Այս ընտրությունները նաև դրանով են առանձնահատուկ, հնարավորություն կա 30 տարիները վերլուծելու: Այսօր այս ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ուղղակի կամ անուղղակի բոլոր 3 նախագահները և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ այդ 30 տարին բաժանվում է 27+3 տարիների: Ու հիմա դրեք համեմատեք այդ 27 տարին, որ եղել է առանց Նիկոլ Հայաստան, դա քայքայված Հայաստա՞ն էր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930