Այսօր Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում քարոզարշավի ժամանակ անդրադարձավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատճառաբանությանը, թե ինչու ինքը չի ուզում գա հեռուստատեսային բանավեճի: Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ես մերժեցի Փաշինյանին ուղղակի խղճահարությունից ելնելով: Խղճացի, որովհետև այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել»:
Փաշինյանն արձագանքեց. «Ես ասել էի՝ եկեք տենանք ինչ եք խոսում: Շատ հեշտ է այստեղ-այնտեղ թաքնված՝ աղջիկ լրագրողների խրոխտ հարցերին պատասխանել: Տեր-Պետրոսյանն ասում է՝ մերժում եմ, որովհետեւ այդ բանավեճը Նիկոլ Փաշինյանի համար կլինի ինքնասպանություն: Հիմա այստեղ կոմբինացիա է առաջանում: Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս, որ ես ինքնասպան լինեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ իմ հետ բանավեճը կլինի ինքնասպանություն: Պարո՛ն Տեր Պետրոսյան, ոչի՛նչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկե՛ք: Եկեք խոսենք, եկեք տեսնենք ով ով է, ով ինչ է արել, ով ինչից ինչքանով է հասկանում, ով ինչի պատասխանատուն է ու ով ինչի պատասխանատվությունն է պատրաստ վերցնել: Տեր Պետրոսյանն ասում է՝ Փաշինյանը ժամանակին ասել է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս: Պարոն Տեր-Պետրոսյանը չի արձանագրում մի բան, որ ես այդ վերջը, որ ասում է՝ վերջում ճիշտ է, վերջը դեռ 2012-ին արձանագրել եմ՝ դուք այլեւս ճիշտ դուրս չեք գալու, որովետեւ այն բայղուշությունը, որ ժողովրդական բախումներ եք արձանագրում, քաղաքացիական բախումներ եք կանխատեսում, ձեր բայղուշությունները այլեւս Հայաստանի Հանրապետությունում իրականություն չեն դառնալու, որովհետեւ ՀՀ ժողովրդի առաջ կանգնող ուժ չկա, որ մի հատ էլ բախումների կգնա: Եթե պետք լինի՝ ՀՀ ժողովուրդը հունիսի 21-ին կհավաքվի Հանրապետության հրապարակում եւ բոլորիդ հատ-հատ դուելի կկանչի, կասի՝ եկեք, դուե՞լ էիք ուզում, եկեք տեսեք ձեր դուելը: Թող որեւէ մեկը իրա բախտը չփորձի: Եթե շատ ձեր բայղուշությունները եւ դրանք իրագործելու գործողությունները շարունակեք, դուք կհայտնվեք 100 հազարավոր քաղաքացիների ոտքերի տակ՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով: Որեւէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղա…Ժողովրդի դեմը խաղ չկա, ո՞վ է այն տղամարդը, որ կարող է ժողովրդին մարտահրավեր նետել, ժողովուրդն այդ տղամարդուն ծնկի կբերի Հանրապետության հրապարակում»:
Նա հայտարարեց, որ եթե ժողովուրդը որոշի, որ պետք է իրեն գնդակահարեն, կկանգնի գնդակահարության պատի տակ:
https://youtu.be/rJl9dw-sI4s
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ