«Ուզում եմ կապիտուլյանտին ուղիղ հարցնել՝ դու նամուս ունե՞ս, թասիբ ունե՞ս, պատիվ ունե՞ս: Դու, որ հայրենի հողի համար իրենց կյանքը զոհվածներին զրկեցիր անգամ հավերժ ննջելու հնարավորությունից։ Դու, որ կործանել ես մի ամբողջ սերունդ, մի ամբողջ պետություն եւ երազանք»,-«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Նրա հարցադրումներին ծափեր հաջորդեցին։
Նա նաեւ նշեց․ «Այսօր ՀՀ-ում կան իրենց ՀՀ քաղաքացի համարող ստահակներ, որոնք բացահայտ քարոզում են հազարավոր զավակների սպանած, բնակավայրեր ներխուժած եւ զինվորներ գերեվարած թշնամու թեզերը։ Մեր դաշինքում լավ գիտենք սպառնալիքների չեզոքացման դեպքերը։ Մի անգամ չէ, որ առնչվել եմ նման մարտահրավերների։ Մենք կարող ենք դրանք չեզոքացնել»։
Արթուր Վանեցյանը խոստովանեց, որ որպես ԱԱԾ գեներալ՝ շատ լավ գիտի ոմանց ուղնուծուծը եւ անբարոյականության աստիճանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ