Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր ինքնիշխանությունը». Փաշինյան

Հունիս 07,2021 19:55

«Այսօր շատերը գլուխ էի գովում ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակով: Բայց ո՞ւր էր այդ հաղթանակից հետո ժողովրդի վայելքը: Այդ հաղթանակը նրա համար էր, որ մի քանի հոգի իրենց վզերը հաստացնե՞ն: Նրա համար էր, որ մի քանիսի լակոտները միլիոնատեր կամ միլիարդատեր դառնա՞ն: Նրա համար էր, որ սեփական ժողովրդին ստրկացնե՞ն: Նրա համար էր, որ հաղթանակած ժողովուրդը վախենա՞ր տնից դուրս գալ»,- այսօր Արմավիր գյուղում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ հաղթանակը մսխվել է քյաբաբանոցներում, խաշանոցներում ու բանկային հաշիվներում. «Մենք թույլ չենք տալու, որ մեզ ամեն ստահակ մեղադրանք առաջադրի…Ինչու ենք մենք պարտվել պատերազմում, որովհետեւ ՀՀ քաղաքացին 25 տարի պարտվել է սեփական երկրում»:

Փաշինյանն անդրադարձավ գերիների հարցին. «Մենք այսօր չենք կարողացել լուծել գերիների հարցը: Բայց դուք նաեւ պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության եւ մեր ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո՛, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար: Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը»:

Ուշագրավ էր, որ հանդիպումից հետո արմավիրցիներից մեկը Փաշինյանին պահանջ-առաջարկ արեց. «Փաշինյան ջան, Լեւոն Տեր-Պետրոսյանը Դաշնակցությունը փակեց, մի հատ էլ դու փակի, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930