Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Թող ես բայղուշ համարվեմ, բայց ինչ ասում եմ, ճիշտ է դուրս գալիս»

Հունիս 07,2021 19:45

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների 5-րդ համար «Ազատություն» կուսակցության նախագահ,ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին օրը շատ խիստ արտահայտվեց գործող իշխանության հասցեին:

«Ինչպե՞ս ասեմ, որ համեստ լինի: Ստացվել է այնպես, ասես, մարգարե դարձած լինեմ: Երկու օր առաջ խոսում էինք՝ երեկ ադրբեջանցիները Վարդենիսի հատվածում խորացան եւս 11 կիլոմետր: Տեղ կա, որ ադրբեջանական սահմանից մինչեւ մեր մոտ 18 կմ են խորացած: Մի 18 կմ էլ գան, Սեւանն է: Եթե հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինքը բոլորիդ ցույց կտա այն փաստաթղթերը, որոնց մասին ԱԺ-ում ասում էր՝ ստորագրելու եմ:

Բարեբախտաբար, մեր ժողովրդի մի ստվար հատվածը խելացի է: Հիմա եկեք հասկանանք: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը սխալ հայտարարություն է: Այնտեղ Հայաստանի սահմաններն են զիջված: Բացի դա, Արցախի անունից է կնքված: Բայց խնդիրն այն է, որ այդ սխալ հայտարարությունը արդեն ի կատար է ածված: Մենք երբեք չենք ընդունելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Այն օրենքով պետք է համաժողովրդական հանրաքվեի դրվեր, ինչը չարեց հանրապետության նախագահը: Սա էլ խոսելու մեկ այլ թեմա է: Մենք հունիսի 20-ին Նիկոլին հեռացնելով՝ անմիջապես հեռացնելու ենք նաեւ Արմեն Սարգսյանին:

Հասկացեք, Հայաստանը բաստուրմայի պես շերտ-շերտ կտրտում են: Ադրբեջանի նպատակը Հայաստանից 2,5 հասար քառակուսի կիլոմետր պոկելն է: Նա պատահաբար չի մտել Գեղարքունիք՝ Վարդենիս, Շորժա, Կութ եւ Սիսիանի հատված: Ժողովուրդ, լսեք: Նույնիսկ նրանք, ում Նիկոլը հիմարացրել է: Այդ բոլորը համաձայնեցված է: Հիշեք: Էլի ես ճիշտ եմ դուրս գալու: Հիշեք: Մեկ տարի ինձ ասում եք բայղուշ: Թող ես բայղուշ համարվեմ: Բայց ինչ ասում եմ, ճիշտ է դուրս գալիս: Ու ես սա պարզապես գիտեմ:

Նիկոլը մեր սահմանապահներին արգելում է կրակել, երբ նրանք գալիս են: Այսօր մեր սահմանապահը չգիտի, թե որն է սահմանը: Որովհետեւ իր երկրի ղեկավարը իրեն չի ասել, որ հող է տվել: Ադրբեջանցին գալիս, ասում է՝ ինչո՞ւ ես մեր հողի մեջ,  թղթերը ստորագրած՝ ձեռքներս է: Ու երբեմն՝ կրակում է, երբեմն՝ գերեվարում է, երբեմն էլ բավարարվում է ականջ քաշելով:

Եվ ուզում եք այսպես ապրե՞լ: Չեմ պատկերացնում որեւէ մեկին, որ կգնա ու Նիկոլին քվե կտա»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930