«Սյունյաց ողջույններ Նիկոլին`այն նույն եղեւնիների տակից»,- սյունեցի այս երիտասարդերն այսօր, Ագարակում Aravot.am-ի հետ զրույցում իրենց խոսքը խնդրեցին փոխանցել Նիկոլ Փաշինյանին: Նաեւ ասացին. «Մեր ձեռքերը միշտ վեր են, մենք դա ապացուցել ենք»:
Ավելի ուշ նաեւ Մեղրիում Նիկոլ Փաշինյանին ողջույններ փոխանցեցին:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Ագարակի այս բնակիչն էլ չցանկացավ իր անունն ասել, բայց Մեղրիի «միջանցքի» մասին հարցը լսելով ասաց`Մեղրին անձեռնմխելի եղել է, այդպիսինն էլ կմնա: «Անորոշ վիճակ է, բայց Մեղրիի բնակչությունը երեւի չհամակերպվի միջանցքի հետ եւ ամեն գնով պիտի պայքարեն»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերվում է ճանապարհների ապաշրջափակմանը`դեմ չեն, բայց ոչ հիմա`հետագայում:
Հիշեցրեինք, որ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, որ իր նախագահության շրջանում է «Մեղրիի ծրագիրը» հավանության արժանացել: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչինչ, մարդիկ սխալներ ունենում են, բայց Փաշինյանի ասածն ի՞նչ էր: Փաշինյանն ինքը ընդհանուր առմամբ հայ ժողովրդի համար ոչինչ չի արել, բացի քանդելուց, փշրելուց»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ