«Սեփական աթոռը հայրենիքից շատ սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ եւ ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին ի սկզբանե մենք դեմ էինք»,-«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մեր դաշինքն իր օրինակով է ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու եւ միասին աշխատելու անհրաժեշտությունը։ Այն գլխավորում է գեներալ Արթուր Վանեցյանը։
Նրա անբասիր ծառայության, հայրենասիրության մասին շատ եմ խոսել։ Մենք վճռական ենք տրամադրված»,-վստահեցրեց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ իրենց թեկնածուներն ունեն գիտելիք ու փորձ՝ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար։ «Սրանք սովորական ընտրություններ չեն։ Ընտրությունը պետություն ունենալ-չունենալու միջեւ է։ Չեմ ուզում, որ իմ թոռները կամ ձեր զավակներն իրենց տանն Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթեւի վանքի կամ Սեւանա լճի պատկերները՝ որպես կորուսյալ հայրենիքի եւս մի հատվածի մասին պատմող գույժ»,-համոզմունք հայտնեց Սերժ Սարգսյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև