«Հայաստան» նախընտրական դաշինքը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եղավ նաեւ Կապանի օդանավակայանում: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ադրբեջանական զինված ուժերը շատ մոտ են նաեւ օդանավակայանին եւ, ըստ էության, դիմացի բարձունքից վերահսկում են նաեւ օդանավակայանում շարժը:
Օդանավակայանի թռիչքուղում անվտանգության աշխատակիցները զգուշացրեցին, որ ադրբեջանցիները դիտարկում են: «Թող դիտարկեն, թող մի քիչ ուրախանան»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում
Կարդացեք նաև
Օդանավակայանի փոխտնօրեն Սահակ Հակոբյանը երկրորդ նախագահին ներկայացեց օդանավակայանի պատրաստության իրավիճակը: Օդանավակայանը սկսել է վերանորոգվել 2017-ից, 2020-ի նոյեմբերից այն արդեն պատրաստ է ներքին թռիչքներ իրականացնելու համար, սակայն քաղավիացիայի վարչությունում դեռ համապատասխան որոշում չկա: Փոխտնօրենը խնդիրը կապում է քաղավիացիայի ղեկավարի ոչ կոմպետենտության հետ:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ