«Մեղրին հանձնողն այս իշխանությունն է»,- այսօր Ագարակում իր ընտրողների հետ հանդիպման ասել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Փշատավան համայնքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին Փաշինյանը, ներկայացնելով Մեղրիի տարբերակի հետ կապված Հոկտեմբերի 27-ի մասին, ասաց. «Մեղրին այսօր շատ ադեկվատ պատասխան է տվել Ռոբերտ Քոչարյանին: Նրա հանդիպումը Մեղրի քաղաքում անցել է կիսադատարկ դահլիճներում եւ Մեղրիի փողոցներում ամբողջը գետիններին շպրտած քոչարյանների պլակատներն ու բուկլետներն են: Մեղրին իր պատասխանը տվել է եւ ես համոզված եմ, որ հունիսի 20-ին էլ է տալու»:
Նա անդրադարձավ նաեւ Երեւանում գինու փառատոնին, որը քննադատության ալիք էր բարձրացրել. «Ամբողջ ընդդիմադիր դաշտը հարձակվել է այդ միջոցառման կազմակերպիչների վրա…Հայաստանում ապրելու փորձերին քննադատաբար են վերաբերվում նրանք, ովքեր Բաղրամյան պողոտայում քյաբաբ-խորոված էին անում, տաշ-տմբլ էին անում, երբ որ զոհերի 40 օրն էր չէր լրացել: Այդ մարդիկ հիմա եկել են, այդ ի՞նչ կոկորդիլոսի արցունքներ են թափում»:
Փշատավանցիները գոռում էին. «Հուպ տուր, հուպ տուր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ