Այսօր «Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության անդամները ԵՄ պատվիրակության գրասենյակում հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերի և քաղաքական հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլի հետ։
Կուսակցությունը ներկայացնում էին կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանը, կառավարող խորհրդի անդամներ՝ Արեգ Քոչինյանը և Տաթևիկ Սայադյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Կուսակցության գաղափարախոսությունը, ծրագիրը, նպատակները և խնդիրները։ Քննարկվեցին Հայաստանի անվտանգային իրավիճակը, ներքաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի բազմաթիվ հարցեր։
«Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցություն