«Ինչու այսպես ստացվեց: Դրա պատճառը պարզ է: Ըստ էության, մենք մեր անկախության ժամանակի մի հսկայական մասը վատնել ենք: Այս պահին էական չի՝ ով է մեղավոր»,- այսօր Մեծամորում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա սկսեց ներկայացնել, թե 3 տարվա ընթացքում ինչ են արել Մեծամորի համար, խոսեց չոռոգվող հողերի մասին:
Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ առաջիկայում Հայաստանը կունենա պղնձաձուլարան, ոչ թե մետաղ պետք է արտահանենք, այլ պատրաստի արտադրանք տանք, նոր արտահանենք. «1 տոննա պղնձի գինը 10 հազար դոլարից անցել է: ՀՀ-ն պղնձով շատ հարուստ երկիր է: Երկու խնդիր պետք է լուծենք՝ պղնձի ոչ թե հանքաքար, այլ արտադրանք արտահանենք: Եթե ձուլարան ունենանք, եւս 5000 մարդ աշխատելու հնարավորություն կունենա»:
Նա հիշեցրեց, թե նախկինում մի բան ներկրելու համար պետք է «դաբրո» ունենային, իսկ իրենք բոլոր խոչընդոտները վերացրել են:
Կարդացեք նաև
Փաշինյանը վստահեցրեց, որ ընտրությունների կեղծման թեման փակված է ՀՀ-ում, բայց իր մտքով չի անցնի քաղաքացու քվեին կպչել. «Զենքից են այսօր խոսում, դուելից են խոսում, որովհետեւ իրենք քաղաքականության մեջ գործելու միայն մի մեթոդ գիտեն՝ գնդակահարելու մեթոդը»: Նա նշեց, որ հուլիսի 21-ը պետք է լինի ոչ թե «ռազբորկաների», այլ աշխատանքի օր:
Ելույթից հետո մեծամորցիները դհոլ խփելով ոգեւորեցին Փաշինյանին:
https://www.youtube.com/watch?v=piwXYPVb_rI
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ