«Նախագահության ամենածանր բեռը ամենօրյա պատասխանատվությունն է: Եթե պատասխանատվության զգացում ունես, դա ծանր բեռ է։ Եթե չկա նման զգացում, ապա աթոռը զբաղեցնում ես կայֆի համար»,- այսօր Մեղրիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դահլիճից հարց էր հնչել`ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը հեռացավ երկրի կառավարումից 2008-ին.։
Ռոբերտ Քոչարյանն ասաց` ավարտվել էր իր լիազորությունների ժամկետը ու լավ առիթ էր իշխանությունը հանձնելու եւ գնալու՝ «հանգիստ ապրելու»։
«Գուցե ընդմիջումն ինձ համար օգտակար էր, հնարավորություն տվեց վերագնահատել, աշխատել ինձ վրա, աշխատել այլ ոլորտում, փորձ ու գիտելիքներ ձեռք բերել խոշոր ներդրումներ ներգրավելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Խոսելով մեր երկրում ճգնաժամի եւ դրա հաղթահարման տարբերակների մասին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ճգնաժամի պատճառներից մեկը ներդրումների զրոյացումն է եւ հիշեցրեց` երբ պաշտոնը ստանձնեց, ներդրումների ընդհանուր չափը կազմում էր 125 մլն, երբ հեռացավ՝ այդ թիվը դարձել էր ավելի քան 4 մլրդ. «Ներկայիս գներով դա մոտ 6 մլրդ է։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ամեն տարի ապահովել 1 մլրդ-ի ներդրում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ