Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ. «Արևագորգը» Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում սպասում է կապեր հանգուցողներին

Հունիս 07,2021 17:24

Հունիսի 4-ին տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հանրությանը ներկայացրեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Մեգերյան կարպետ ընկերության համատեղ նախաձեռնությունը։

Հյուրանոցի ճեմասրահում տեղադրվեց դազգահ, որի վրա գորգագործը մի քանի ամսում պետք է գործի «Արևագորգ»։ Այն պատկանում է Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին։

Հայկական ավանդության մեջ գոյություն ունի հանգուցելու հավատքը, որով ուժ, կարողություն ու խորհուրդ ենք փոխանցել սերնդեսերունդ։
Այսօր, այս նախաձեռնության շրջանակում, յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ, որպես երազանք հզոր հայրենիքի, որպես հիշատակ կամ ի պատիվ մեր զինվորի։

Յուրաքանչյուր հանգույցի արժեքն է 1000 ՀՀ դրամ: Պատրաստ «Արևագորգ»-ը աճուրդի կհանվի։ «Արևագորգ»-ի համար նվիրաբերված յուրաքանչյուր լուման հայկական գորգագործական արվեստի պահապան Մեգերյան կարպետ ընկերությունը տրամադրելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նույնպես կարող են մասնակցել գորգի ստեղծմանը կայքի միջոցով` www.megerian.1000plus.am։

Գորգի կենտրոնում պատկերված է զարդանախշ ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված: Հայկական մշակույթում ճառագայթներով խաչը հանդիսանում է արևի և լույսի խորհրդանիշ։ Այն պաշտպանիչ ուժ ունի:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը միջոցառման ժամանակ նշեց, որ Հիմնադրամն այս պահին ունի դրամահայթայթման կարիք․ «Հիմնադրամն էլ ասես այս հանգույցվող գորգը լինի, ամեն հանգույցը կարևոր է եղել ստեղծման առաջին օրից։ Այն գործել ենք, հանգուցել ենք ազգովի՝ հիմնադրամը մեր ազգի ձեռքբերումն է։ Չի լինելու որևէ դեպք, որը չհատուցվի․ Հիմնադրամի թիմն անում է հնարավորն ու անհնարը այդ ուղղությամբ»։

Միջոցառման ժամանակ ներկա էին մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած տղաներ, որոնք Հիմնադրամի շահառու են։ Ներկաները սիրով ունկնդրեցին Միքայել Ոսկանյանի ազգային երաժշտության ժամանակակից մատուցումները։

Մարիոթի ճեմասրահում, մուտքից աջ տեղադրված դազգահի մոտ հանգուցողներին սպասելու է գորգագործ Գոհարը։ Նրա աշխատանքային ժամերն են 10։00-19։00, շաբաթ օրերին՝ 11։00-17։00-ը, ընդմիջման ժամն է 14։00-15։00-ը։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930