Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. Այդ խոսքերով դու վիրավորում ես ոչ միայն զինվորներին, այլև նրանց ընտանիքներին, հայոց պետությանը

Հունիս 07,2021 16:52

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը

ԴԻՄԱՆԱԼՈՒ ՉԻ

Պաշտոնակար կոչեցյալն ատում է Հայաստանը,  հայոց պետությունը, պետական կառույցները և հատկապես բանակը։

Արդեն որերորդ անգամ նա վարկաբեկում է հայոց զինված ուժերը և վիրավորում  բոլոր նրանց ովքեր ծառայել են բանակում, կոփել հաղթանակներ, պաշտպանել մեր սահմանները։ Մի քանի օր առաջ էս պաշտոնակատար կոչված երևույթն ասաց, թե բանակում զինվորներն անասնակեր էին ուտում։ Այսօր էլ, թե «կանֆետը շպրտում էին, զինվորը ճանկռելով այդ կանֆետի հետևից վազում էր»։

Արդեն դիմանալու չէ, պետք է պատասխանեմ․

-Ա՛յ պաշտոնակատար կոչված, որդիս ծառայել է Ջեբրաիլում, օր ու գիշեր սահմանն է հսկել, որ դու Երևանում, որպես ընդդիմադիր հանգիստ ղժղժաս։ Տղաս երբեք չի դժգոհել զինվորական խոհանոցից։ Քաղցրավենիքի պակաս էլ չեն ունեցել, անհրաժեշտության դեպքում կրպակից գնել են։ Այո՛, երբեմն մենք նրան ծանրոց ենք ուղարկել, որտեղ նաև քաղցրավենիք է եղել։

Քո այդ խոսքերով դու վիրավորում ես ոչ միայն զինվորներին, այլև նրանց ընտանիքներին և հայոց պետությանը։

Իհարկե, քո և քեզ շրջապատող դասալիք-մանկուրտների համար բանակում ծառայելն ամոթ է, «էդ էր պակաս, խի, ես հարի՞ֆ եմ»։

․․․Պատկերացնում եմ, թե ինչպես է պաշտոնակատար կոչեցյալը փոքր տարիքում ճանկռելով վազել «կանֆետի» ետևից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930