Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը ստորագրել է ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը

Հունիս 07,2021 17:22
zorakoch

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը:

Ըստ հրամանագրի` 2021 թվականի հուլիս ամսին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ, 18 տարին լրացող` Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։

Հրամանագրի համաձայն`2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ, կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930