Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր մասնակցությամբ ապագային անգամ ինքը չի հավատում». Արփինե Հովհաննիսյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Հունիս 07,2021 16:17

«Այս օրերին ես փորձում եմ ՀՀ լրացուցիչ մեկ քաղաքացու ցույց տալ, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, եւ որ մենք կանգնած ենք ապագայի ինչպիսին լինելու ընտրության հարցի առաջ: Լինելիության հարց է որոշվում, եւ այս ընթացքում ես փորձում եմ իմ ջանքերն ուղղել ընդդիմությանը ու մասնավորապես «Հայաստան» դաշինքի աշխատանքներին ներգրաված լինելու միջոցով»,- «Հայելի» ակումբում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

«Ես մի առիթով ասել եմ, որ իշխանությունները մեկ կարեւոր նպատակ ունեն, իսկ վերջին 7 ամիսների ընթացքում ընդհանրապես` մոռացության մատնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Իմ կողմից երեսպաշտություն կլինի, եթե չասեմ, որ դա իրենց մասնակիորեն հաջողվում է: Հաջողվում է ոչ միայն այն պատճառով, որ լրահոսը ծայրահեղ ծանրաբեռնված է եւ մարդիկ չեն հասցնում իրադարձություններին հետեւել, նաեւ այն, որ իշխանությունները պարբերաբար իրենց հիմար սատելիտների կամ անհաջող մտքերի շարանի միջոցով շեղում են մարդկանց ուշադրությունը, եւ երկրորդը խիստ հոգեբանական է` մարդիկ իսկապես ցանկանում են մոռանալ վատը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մոռանալով նախորդ վատը, մեզ հաջորդ օրը սպասվում է հաջորդ վատը»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով. «Մարդիկ սկզբում մոռանում են 200-ից ավել գերիների մասին, 5000 զոհի, 10000 խեղվածների, հայրենիքի կորստյան ու անտուն մնացածների մասին, հետո պարզվում է` թուրքը մտել է Սյունիք, 1000 հոգով մեր ինքնիշխան տարածքում է, իսկ իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում… 6 նոր գերի, 1 զոհ, գողացված կենդանիներ: Այսինքն, մարդիկ ոչ միայն ֆիզիկական անվտանգության խնդիր ունեն, այլեւ այդ դողդողացող ֆիզիկական անվտանգության պարագայում նաեւ սննդի, ապրուստի, պաշտպանության խնդիր: Եվ այս ամբողջը իշխանությունը ցանկանում է մոռացության մատնել, որովհետեւ երբ դու պահի տակ մոռանում ես, ինքը սկսում է իր հին երգերը` նախկինները, այսպես, այնպես…

Դուք չե՞ք նկատել, քարոզարշավի ընթացքում ինքն (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) ապագային ուղղված ոչ մի խոսք չի ասում, չկա ապագա, այդ ապագային իր մասնակցությամբ անգամ ինքը չի հավատում: Իր ապագան միայն Ռոբերտ Քոչարյանի իշխանության չգալու մեջ է, ինքը Հայաստանի մասին չի խոսում, ինքն էլ չի հավատում ապագային…

Բերում են կրկեսային գործիչներ, կանգնեցնում ամբիոնի մոտ, ասում են` մենք կապահովենք ձեր անվտանգությունը…Կարծես ծաղր լինի, ի՞նչ անվտանգություն, ո՞ր անվտանգությունը` Խնածախի, Շուռնուխի բնակչի, ո՞ր մի սյունեցու…Դրա համար էլ ինքն առաջին դեմքով ապագայից չի խոսում»:

ԱԺ նախկին փոխխոսնակը հավելում է. «Ինքը կռվում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձի հետ, այլ այն ապագայի, որը կարող է բերել Ռոբերտ Քոչարյանը, եւ որը լինելու է ավելի լավը, քան ներկան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930