Հունիսի 5-ին ոստիկանության Արագածի բաժին հաղորդում էր ստացվել, որ հունիսի 4-ի ժամը 22.00-ից հունիսի 5-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստան» դաշինքի Ծաղկահովիտ գյուղի շտաբի շենքի պատին փակցված պաստառները գողացել են:
Նույն օրը հաղորդում է ստացվել, որ «Հայաստան» դաշինքի Ալագյազ գյուղի շտաբի պաստառների մի մասը գողացել են, մյուսները՝ վնասել:
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է պաստառները վնասողի և գողացողի ինքնությունը:
32-ամյա կասկածյալը հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն