Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վահե Ղալումյանի եւ Արտակ Մանուկյանի նախագահությամբ քննարկվեցին 2020-ի ընթացքում գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրին նախատեսված ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրին հաշվետու տարվա ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները:
Շրջակա միջավայրի նախարարության գործունեությունն ուղղված է եղել շրջակա միջավայրի ոլորտի միջոցառումների իրականացման ապահովմանը: 5 ծրագրի շրջանակում 30 միջոցառում իրականացնելու համար նախարարությունն օգտագործել է 6.15 մլրդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ 81 տոկոս: Հատկացումները հաշվետու տարում առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի կատարվել են 90.5 տոկոսով, փաստացի ծախսը կազմել է 5 մլրդ 421 մլն դրամ:
2020-ին գյուղատնտեսության բնագավառում 8 ծրագրի շրջանակում 48 միջոցառում իրականացնելու համար ճշտված ծրագրով հատկացվել է 15.2 մլրդ դրամ. օգտագործվել է 11.5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 76 տոկոս: Էկոնոմիկայի նախարարության ճշտված բյուջեն 14 ծրագրի իրականացման համար կազմել է 41.5 մլրդ դրամ՝ ապահովելով 81.8 տոկոս կատարողական:
Կարդացեք նաև
Անդրադարձ եղավ նաեւ պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական մի շարք ծրագրերի արդյունավետությանը: Ոչ արդյունավետ համարվեցին կաթիլային ոռոգման կամ կարկտապաշտպան ցանցերի ծրագրերը:
Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը պարզաբանեց, որ խաղողի մթերման համար պետությունը վարկեր է տրամադրում տնտեսվարողներին, որպեսզի առավել մատչելի շրջանառու միջոցներ ունենան այդ խաղողը գնելու համար: Խաղողի մթերման գործընթացը կանոնակարգելու համար ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը կարեւորեց հերթերի համակարգ ներդնելու գործոնը:
ԱԺ