Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք այդ մեքենայի փոշիները մաքրեցիք, նստեցիք եւ վարեցիք, ախր չեք նայել, թե ձեր տակ ինչքան կեղտ ու զիբիլ կար». Արմավիրցին՝ Փաշինյանին

Հունիս 07,2021 15:42

«Մարդիկ կան, որ ասում ենք՝ մենք հաղթելու ենք, կրելու ենք, ումո՞վ եք կրելու: Ժողովուրդը ոնց կորոշի, այնպես էլ կլինի»,- Արմավիրի մարզի Գայ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հավաքվածներից մի կին գոռաց, թե «փողով կրելու են», Փաշինյանը հակադարձեց. «Կներեք արտահայտությանս, ղալա՛թ են անելու»:

Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք ժողովրդին չեն խաբել, եթե ինչ-որ բան չեն ասել, հնարավոր չի եղել ասել:

Մի արմավիրցի Փաշինյանին շատ «պատկերավոր» ասաց, թե որտեղ է նրա բացթողումը. «2018-ին ընդունեցիք կառավարությունը, ձեզ տվեցին մի մեքենա, որը 28-30 տարվա պատմություն ուներ: Դուք այդ մեքենայի փոշիները մաքրեցիք, նստեցիք եւ վարեցիք, ախր չեք նայել, թե ձեր տակ ինչքան կեղտ ու զիբիլ կար, բեռնախցիկում ինչքան զիբիլ կա, մատոռի ծակն ինչ կա, կապոտի տակն ինչ կա, խադավոյն էլ արդեն պարզ է: Դուք սկզբնական շրջանում Սինգապուր էիք ասում, ես ընդունում էի, բայց Սինգապուրը որ դարձավ Սինգապուր, 300 հոգու մենակ կախեցին, բանտերում մի մասը փտում են»:

Փաշինյանն արձագանքեց. «Մենք ոչ մեկին չենք կախել, բայց Հայաստանի Հանրապետությունում, այո՛, պետք է հաստատվի օրենքի կիրառման անբեկանելիությունը: Մենք իրար հետ անպայման դա կանենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930