Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում այսօր նախընտրական քարոզարշավ իրականացնող երկու քաղաքական ուժերի քայլերթերը հատվեցին․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը, տեսնելով մոտեցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին, բարձրախոսով ողջունեց վերջինիս ղեկավար Արամ Զավենի Սարգսյանին՝ «ողջույն, պարոն Սարգսյան ջան»։
Ի պատասխան Արամ Սարգսյանը սեղմեց Մարուքյանի ձեռքը եւ բացականչեց․ «Ողջույն լուսավորներ, հաջող քարոզարշավ ձեզ»։
Մարուքյանն այնուհետեւ բարձրախոսով հայտարարեց․ «Ահա, տեսաք համերաշխության մի վառ օրինակ։ Մենք համերաշխություն ենք բերում քաղաքական դաշտին։ Քարոզում ենք միասնական ճակատի ձեւավորման օրակարգ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ