Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը՝ «Նիկոլ դավաճան» գոռացող արմավիրցուն ծեծելու մասին

Հունիս 07,2021 15:20

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու  իր ղեկավարած ուժը՝ ՔՊ-ն նախընտրական քարոզարշավ էր իրականացնում Արմավիրի մարզում: Հանդիպումներից մեկից հետո մի քաղաքացի բղավել էր՝ «Նիկոլ, դավաճան»: Տելեգրամյան Mediaport ալիքը, տարածելով այդ տեսանյութը, նշել է, որ «Փաշինյանի ախրաննիկները դաժան ծեծի են ենթարկել «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչած քաղաքացուն: Ականատեսների խոսքով՝ քաղաքացուն ծանր վիճակում դրեցին մեքենան ու հեռացրեցին տեղանքից»:

Տեսանյութում միայն երեւում է, թե ինչպես են Փաշինյանի շուրջ հավաքված մարդիկ խմբով վազում այդ քաղաքացու հետեւից:

Aravot.am-ը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, որն Արմավիրում ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին, հարցրեց՝ ճի՞շտ է, որ Փաշինյանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել այդ արմավիրցուն, ի՞նչ է եղել իրականում: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ մի թիկնապահ վարչապետին չի լքել ու չի լքում: Եվ վարչապետի անվտանգության ոչ մի անդամ նման բանի չի մասնակցել»:

Քանի որ լուրեր կային, որ ծեծի ենթարկողները Խաչատուր Սուքիասյանի մարդիկ են եղել, մենք ճշտեցինք՝ բայց չե՞ք հերքում, որ ծեծել են՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իհարկե, հերքում եմ: Ես նման բան չեմ տեսել: Գոռաց ու փախավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930