Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը չճանաչեց Արցախի անկախությունը

Հունիս 07,2021 15:02

«Արցախի անկախությունը իմ իշխանության ժամանակ չէինք ճանաչում, քանի որ դա կլիներ նոր պատերազմի սկիզբ»,- այսօր Մեղրիում պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին՝ ասաց «Հայաստան» դաշինքը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը Հայաստանում չգար իշխանության, մենք դեռեւս խաղաղ բանակցելու 30 տարվա ռեսուրս ունեինք։

Այլ մանրամասները՝ տեսանյութում։

Մեղրիում հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասաց, որ զարմացած էր, թե ինչպես այս իշխանությունը կարողացավ «նման պրիմիտիվ տարբերակով» խաբել հայ ժողովրդին, այն պարագայում, երբ աշխարհի ոչ մի ժողովուրդ հայերին միամիտ չի համարում, ավելին՝ հայերին համարում են խորամանկ եւ «շուստրի»։ «Սա խաբել էլ չի, սա ապուշացնել է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը, հավելելով, որ իշխանությունը հարկեր է հավաքում ժողովրդից եւ «ձեր փողով ձեզ ապուշացնում է»։

Հանդիպման վերջում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հորդորեց վստահել «Հայաստան» դաշինքին եւ ասաց, որ «հնարավոր անհաջողության դեպքում Մեղրիում մեղավորը լինելու եմ ես»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930