«Նման դեպքերում միշտ Փաշինյանն է այդ մասին սկզբից ասում։ Այդպես էլ եղել է»,-Երեւանի կենտրոնում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարոզարշավի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց պետական դավաճանությանն առնչվող սենսացիոն դեպքի մասին, իսկ այսօր ԱԱԾ-ն հաղորդագրությամբ մանրամասներ ներկայացրեց։
«Փաշինյանն ասաց, մարդիկ էլ զարմացան, զարհուրեցին, խառնվեցին իրար, հետո եղավ ԱԱԾ-ի հաղորդագրությունը։ Այսինքն, Փաշինյանն ուզում է բոլոր լուրերի հեղինակը լինել։ Այդ առումով էլ է վարչական ռեսուրս օգտագործում՝ «պրես-ռելիզներ» է տալիս»,-նշեց Էդմոն Մարուքյանը։
Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանն ընտրախախտում է թույլ տվել՝ աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անելով, Մարուքյանը շեշտեց՝ ամենամեծ խախտումն այն է, որ թշնամու զորքը ՀՀ-ում է եւ հանցագործություններ է անում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ