Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ:
Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ