Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան». Ագարակում քաղաքացին այսպես դիմեց Ռոբերտ Քոչարյանին

Հունիս 07,2021 14:26

«Այս իշխանության շրջանում երեք ցուցանիշ է աճել. աղքատությունը, գերեզմանների թիվը եւ արտագաղթը»,- այսօր Ագարակում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանի ժողովրդավար իշխանությունը կորցրեց Ղարաբաղը, իսկ Ադրբեջանի բռնապետական իշխանությունը ձեռքբերումներ գրանցեց։

Քաղաքացին քննադատություն հնչեցրեց՝ սլաքներն ուղղելով Սերժ Սարգսյանի «թույլ» իշխանությանը եւ առաջարկեց այսուհետ ընտրություններն անցկացնել 8-10 տարին մեկ։ Ռոբերտ Քոչարյանը չհերքեց, որ կատարվածը խոսում է մեր կողմից կառավարման ակնհայտ սխալների մասին։ Իսկ իշխանության ավտորիտար կամ ժողովրդավար լինելու մասին հորդորեց դատողություններ անել տվյալ իշխանության կառավարման շրջանում նրա արձանագրած ցուցանիշներով։ Այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանը վկայակոչեց Սինգապուրի իշխանությունը, որը 30 տարի համարվում էր բռնապետական, սակայն հասավ պետության բացառիկ զարգացման մակարդակի։

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանին, քաղաքացին շփոթվեց եւ նրան «պարոն Փաշինյան»-ով դիմեց։ «Վայ, վայ, էս ինչ ասացիր»,- «նախատեց» Ռոբերտ Քոչարյանը։

Այլ մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ վերջին երեք տարիներին Հայաստանում կառավարող ուժի ներկայացուցիչների կողմից հնչած  հայտարարություններին. «Մենք տեսանք այդ ստի ավերիչ, քայքայիչ հետեւանքները։ Պիտի անհանդուրժող լինենք պաշտոնյայի ստին։ Ստի վրա չես կարող բան կառուցել»։ Ռոբերտ Քոչարյանն ասաց նաեւ, որ իրենց թիմը հետամուտ է լինելու, որպեսզի Հայաստանում պաշտոնատար անձի կողմից արվող սուտ եւ կեղծ հայտարարությունները քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Ռոբերտ Քոչարյանը կարեւորեց նաեւ հանրապետությունում միջպետական ճանապարհների հարցը, առանձնացրեց հատկապես Իրանի հետ լավ ճանապարհ ունենալու անհրաժեշտությունը եւ զարմանք հայտնեց, թե ինչու հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը չի մեկնարկել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930