Լրահոս
Օրվա լրահոսը

«Իհարկե, կարելի է դուխով գլխարկ դնել, բայց դա չի նշանակում, որ խելք ունեք». Արշակ Սադոյան

Հունիս 07,2021 14:08

«1966-ից ի վեր ապրիլի 24-ը ՀՀ անկախության վերականգնման, Հայոց ցեղասպանության հետևանքները նվազեցնելու առումով ամենավճռական օրն է»,- Ցեղասպանության թանգարանին կից հարթակից «Ազատ հայրենիք» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկի արարողության ընթացքում հայտարարեց «Ազատ հայրենիք» դաշինքի համակարգող Պարույր Հայրիկյանը:

Free Homeland Alliance holds a pre-election campaign near the platform next to the Genocide Museum in Yerevan, Armenia

Նա այսպիսով պարզաբանեց, թե ինչու են քարոզարշավը սկսում հենց Ցեղասպանության թանգարանի մոտակայքից:

Նա վստահեցրեց՝ մի քանի սերունդ անկախականներ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ երդվում էին՝ նվիրվելով ՀՀ անկախության գաղափարին ու շարունակեց. «Գաղափար, որը համաշխարհային հանրության աջակցությամբ ի վերջո իրագործվեց: Այսօր էլ մեր առաջ ծառացած նպատակները պետք է լուծվեն համաշխարհային հանրության աջակցությամբ: Մենք մեզ մեկուսացած չպետք է զգանք»:

Պարույր Հայրիկյանը հայտնեց՝ դաշինքում համախմբվել են 6 կուսակցություններ ու նշեց. «Այս կասկածելի ընտրությունների, կասկածելի Ընտրական օրենսգրքի, կասկածելի Սահմանադրության պայմաններում իրականացվող ընտրությունների մասնակցությունը մի միջոց է, որը կարող է օգտակար լինել մեր ժողովրդի համար: Առանձին վերցված մենք աշխատել չէինք կարող, այդ է պատճառը, որ ի մի եկանք»:

Free Homeland Alliance holds a pre-election campaign near the platform next to the Genocide Museum in Yerevan, Armenia

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը շեշտեց՝ դաշինքը կարևոր է համարում մեր երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար լուծել անվտանգության վերականգնման, անկախության, արտաքին քաղաքականության, Արցախի Հանրապետության ճանաչման, տնտեսական կայուն զարգացման, բացարձակ ժողովրդավարության հաստատման հարցերը: Նա հավաստիացրեց՝ ոչ մեկի առաջ չունեն պատասխանատվություն բացի ժողովրդից և իրենց ընտրողներից. «Չունենք կախում ոչ Մոսկվայից, ոչ էլ այլ պետությունների ղեկավարներից, ոչ էլ ՀՀ օլիգարխիայից»:

Նրա համոզմամբ՝ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները  սովորական չեն լինելու. լինելու է հանրաքվե:

Ազգային Ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը հայտարարեց. «Զարմացած եմ՝ կեղծիքն ու սուտն այն աստիճանի է հասել այս երկրում, որ հիմա էլ են խաբում»: Անդրադառնալով ՔՊ-ի «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսին՝ նա զուգահեռ տարավ իրենց կարգախոսի հետ ու ասաց. «Առաջին խոսքը պետք է լինի ազնվությունը ժողովրդի հետ: Իհարկե, կարելի է դուխով գլխարկ դնել, բայց դա չի նշանակում, որ խելք ունեք: Իմաստնությունն է պակասում մեզ առաջին հերթին և նաև քաղաքական կամքը: Դրա համար մեր դաշինքի կարգախոսն է ազնվություն, իմաստնություն, կամք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930