Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհրդի կոչը

Հունիս 07,2021 13:39

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈւՂԻ ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ԲՈՅԿՈՏԻ ԿՈՉ

2021 թվականի հունիսի 20-ին նշանակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ, հաշվի առնելով՝

ընտրական օրենսգրքում խոստացված գործնական փոփոխություններ չկատարելը,

մանիպուլյացիայի միջոցով, շինծու ու ձևական արտահերթ ընտրությունների նշանակումը,

քաղաքական վերնախավից հասարակության անտարբերությունն ու հիասթափությունը,

արտաքին վտանգների ներքո ընտրական գործընթացի ժամանակավրեպությունը,

հասարակությանը սև ու սպիտակի արհեստական բաժանումը,

պատերազմում զոհվածների ու չնույնականացված աճյունների, անհայտ կորածների և ռազմագերիների հարազատների վշտի անտեսումն, պատեh, անպատեh առիթով քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով այս խնդրի շահարկումը,

քաղաքական ուժերի միմյանց նկատմամբ անզիջում և անհանդուրժող ատելությունը,

քաղաքական դաշտի օտարածին ձևավորումը, որը հղի է պետականության հիմքերի խարխլման, ինչպես նաև քաղաքացիական բախումների, որը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների և ցնցումների.

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է անում բոյկոտել, չմասնակցել, դրսևորել անտարբերություն 20.06.2021թ-ին նշանակված Ազգային ժողովի բեմականացված ընտրություններին, դրանով իսկ պարսավանքի ենթարկել քաղաքական վերնախավին:

ԺՈւԿ քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930