«Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսեց Սյունիքի մարզից։ Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներով Սյունիք էր ժամանել դեռ երեկ։
Նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվեց այսօր, Ագարակից։
Դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը Ագարակում դահլիճային հանդիպման ժամանակ ներկաներին պարզաբանեց. «Քարոզարշավը սկսում ենք ամենահարավային կետից, որտեղ հերթական անգամ մերժվեց այս ապիկար իշխանությունը։ Միայն սյունեցին դա կհասկանա՝ ինչ է նշանակում ամեն օր անցնել թշնամու դրոշների մոտով»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, դաշինքի եռյակում ընդգրկված Իշխան Սաղաթելյանն էլ ասաց, որ այս ընտրություններում իրենք այն այլընտրանքն են, որը պատասխանատվություն ունի ժողովրդի, պետության, պետականության հանդեպ եւ խոստացավ անվտանգության ապահովում։
Իշխան Սաղաթելյանի մատուցմամբ՝ «Հայաստան» դաշինքը միակ ուժն է, որը զարգացման ծրագիր ունի։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ