Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ բոմժե՛ր, դուք 18 հազար դրամ տեսա՞ծ էիք ձեր կյանքում». Փաշինյանը՝ Քոչարյանի, նրա որդու ու Սերժ Սարգսյանի գնդակահարվելու մասին

Հունիս 07,2021 13:08

«Տեսեք՝ նրանց բառապաշարն ուր է արդեն հասել, արդեն սկսել են զենքի, չգիտեմ ինչի մասին խոսել, տերմինաբանությունը զարգացնում են: Թոթովախոս մեկը կա, վախենում է գա եւ բանավեճի մասնակցի, ասում է՝ ես մեծ հաճույքով դուելի կհրավիրեմ՝ զենքի ցանկացած տեսակով: Հիմա պատկերացրեք վիճակը ինչքան է վատացել: Սա էլ գնահատական է նաեւ մեր իշխանությանը, որովհետեւ ենթադրում եմ՝ տվյալ սուբյեկտը ստիպված է անձամբ զենք վերցնել, քանի որ Նաիրի Հունանյանը բանտում է գտնվում»,- այսպես այսօր Արմավիրի մարզի Փարաքարում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա շարունակեց՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին. «Այն մյուսն ասում է՝ եթե ես լինեի գերագույն հրամանատար, ես ինքս ինձ կգնդակահարեի: Իսկ որ վերջին 10 տարվա զենք-զինամթերքի 75%-ը ձեռք է բերվել քեզնից հետո, բա ինչի՞ քեզ չես գնդակահարում դրա համար: Իսկ որ Մոնտե կարլոների կազինոներում զինվորներից գողացված միլիոններ կրվեիր, քեզ կգնդակահարեի՞ր, թե չէ, գլուխդ պատերին կտայի՞ր, թե՞ չէ: Այս վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ այդ նախկին ղեկավարներից մեկի որդին այդ մարդու նախագահությունից հետո 18 մլն դոլար կանխիկ փող է մուտքագրել սեփական հաշիվներին: Դե արի ու մի ասա՝ այ բոմժե՛ր, դուք 18 հազար դրամ տեսա՞ծ էիք ձեր կյանքում:

Հիմա էլ գալիս եք 200 հազար դոլարանոց սաֆարիներ եք վայելում, չգիտեմ ինչեր եք վայելում, հիմա էլ եկել ժողովրդին սպառնո՞ւմ եք: Նրանց ամբողջ իշխանավարումը եղել է ոչ այլ ինչ, քան սեփական ժողովրդին դուելի հրավիրելն ու գնդակահարելը: Նրանք 2008-ի Մարտի 1-ին էլ են դուելի հրավիրել ու գնդակահարել՝ առանց հրավերի: Կամ այն մեկը, որ ասում է՝ ինքնասպան…բա դու Ազգային անվտանգության նախարար էիք, երկրի ԱԺ նախագահին, վարչապետին գնդակահարեցին, բա դրանից հետո քեզ խի՞ չգցեցիր պատուհանից: Կարո՞ղ է նրա համար, որ քո ղեկավարած կառույցը լավ էլ տեղյակ էր, որ նման բան է տեղի ունենում ու որեւէ քայլ չէր ձեռնարկում՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ դա կարո՞ղ է նրա համար էր, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ էին կանգնել Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագրին: Հենց Վազգեն Սարգսյանն ինքը վկայել է: Այսօր ասում են՝ ինչքանո՞վ է հիմնավոր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930