«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն իր նախընտրական քարոզչությունը սկսեց հունիսի 7-ի առավոտյան 8-ից Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց: Քարոզչության մեկնարկը աղոթքով տրվեց:
Վահագն Չախալյանն ասաց, որ եթե այլ իրավիճակ լիներ, զուռնայով կսկսեին քարոզարշավը, բայց քանի որ ժողովուրդը սիրտ չունի՝ ավելի համեստ տարբերակն են ընտրել:
Կուսակցության վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանը համակիրների եւ կուսակցության մյուս անդամների հետ բուկլետներ բաժանեց անցորդներին, ծանոթացրեց իրենց ծրագրերին, ասաց, որ իրենք ազգային արժեհամակարգի պաշտպանի դեր են ստանձնել:
Վահագն Չախալյանն էլ հույս հայտնեց, որ մի օր իր նշած զուռնան Շուշիում կհնչեցնեն: Զարթոնքի» անդամները վստահ են, որ հավասար պայմանների դեպքում իրենք կարող են լուրջ արդյունքներ գրանցել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ