Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյանի բնակարանում կատարված խուզարկությունը ճանաչվեց ապօրինի. փաստաբան

Հունիս 07,2021 12:49

Փաստաբան Գոռ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ֆեյքի գործով Կարեն Բեքարյանի բնակարանում կատարված խուզարկությունը ճանաչվեց ապօրինի.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Հարությունյանը կայացրեց օբյեկտիվ դատական ակտ՝ արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, կայացրել է անհիմն որոշում և անհիմն է թույլատրել խուզարկել Կարեն Բեքարյանի բնակարանը:
Հերթական ապացույցը, որ հետապնդումը ապօրինի է, ու պատվիրված:

Կարեն Բեքարյանի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու որոշման հիմքերի ապօրինությունն այնքան ակնհայտ էր, որ խուզարկությունը թույլատրած դատավորը չէր կարող չհասկանալ, որ Կարեն Բեքարյանին Գագիկ Սողոմոնյանի հետ կապելու, բնակարանը խուզարկել թույլատրելու ոչ հիմքեր կան, ոչ էլ տրամաբանություն:

Չնայած, եթե համադրում ենք դեպքերն ու իրադարձությունները, վերհիշում ենք հենց այս գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի զանգի մասին /մամուլը բուռն քննարկում էր դեռևս փետրվարի 20-ից/, և էլի շատ հանգամանքներ, ակնհայտ է, որ գործ ունենք պատվիրված հետապնդման հետ, իսկ այդ դեպքում արդեն գործի հանգամանքները հասկանալու ու օբյեկտիվ արդարադատություն իրականացնելու իրական դատավորի առաքելությունը որոշ դատավորների համար մղվում է երկրորդ պլան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930