«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Վարչական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները:
Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են… Հետևապես, ըստ դատարանի որոշման, Քոչարյանի դեմքով էապես ավելի շատ 5 քմ-ից մեծ պաստառներ կլինեն, քան մյուս կուսակցությունների (առաջին համարների):
Նշեմ, որ ԿԸՀ-ն իրոք մարդավարի չէր հիմնավորել, որ այդ պաստառները ասոցացվում են Ռոբերտ Քոչարյանի հետ: ԿԸՀ-ում, որոշման մեջ, նույնիսկ չէին գրել, որ դրա վրա Ռոբերտ Քոչարյանի դեմքն է պատկերված (!)… ԿԸՀ-ն դա չի նշել նաև իր առարկություններում ու նույնիսկ չի ներկայացել դատական նիստին, որ դա բանավոր ասի:
Կարդացեք նաև
Ու թեև ԿԸՀ-ն իր մասով, մտածված կամ չմտածված, ամեն ինչ արել է, որ իր իսկ որոշումը անվավեր ճանաչվի, դատարանը չէր կարող այդ աստիճանի անհավասար մրցապայքար ստեղծող որոշում կայացներ:
Հավելեմ, որ օրենքի բացը, որի մասին նշել է դատարանը, չէր վրիպել նաև քաղհասարակության աչքից և մենք առաջարկել էինք օրենքում փոխել ձևակերպումները: Ու թեև այդ առաջարկը օրհնվեց Վենետիկի հանձնաժողովում, այն հանվեց «Իմ քայլի» կողմից՝ «չենք կարծում, որ կարիքը կա» հիմնավորմամբ:
Ապրե՜ն տակից ոմանց լավություն անող ԿԸՀ-ն, անհավասար մրցակցություն ապահովող վարչական դատարանը և, իհարկե, բոլոր բարեփոխումները տապալած «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներ:
«Անկախ դիտորդը» շարունակում է Վարչական դատարանում ընտրական գործերի քննության մշտադիտարկումը:
Ապրե՜ն տակից ոմանց լավություն անող ԿԸՀ-ն, անհավասար մրցակցություն ապահովող վարչական դատարանը և, իհարկե, բոլոր բարեփոխումները տապալած «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներ: