Քաղաքացուց ստացված ահազանգի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:
Մասնավորապես, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 15/02 տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի վրա, փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա՝ դա խստիվ արգելվում է։
Ընտրությունների վերահսկման կոմիտե