Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեքենայի լույսերն անջատած, որովհետև թշնամու կրակի տակ էր, Շուշիի գորգերի թանգարանի նմուշները Շուշիից տեղափոխեց Երևան». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 07,2021 10:08

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Արմեն Խաչատրյանն է, վարորդ։ Նա նոյեմբերի 1-ի գիշերը, մեքենայի լույսերն անջատած, որովհետև թշնամու կրակի տակ էր, Շուշիի գորգերի թանգարանի նմուշները Շուշիից տեղափոխեց Երևանի Պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ:

160 գորգ, կարպետ ու ասեղնագործություն, 30 խեցեղեն և 50 գեղանկար:

Շուշի-Աղավնո ճանապարհը ամբողջապես կրակահերթի տակ էր։

Արմենը, իհարկե, Շուշին փրկել չէր կարող, որովհետեւ, պարզվեց, Վանեցյանից, Ծառուկյանից բացի հիմա էլ Օնիկ Գասպարյանն է մեղավոր Շուշիի հանձնման համար, ով, ի դեպ, այս մի մեղադրանքին դեռ հիմնավոր չի արձագանքել, բայց Արմենը կարողացավ փրկել գոնե թանգարանի նմուշները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930