Հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների եւ դաշինքների քարոզարշավը։ Մինչեւ օրս տեղի ունեցած բոլոր ընտրություններում, Կապանում բացօթյա տարածքներում հավաք անցկացնելու համար տրամադրվել է Գարեգին Նժդեհի անվան հրապարակը։ Թեկնածուները ելույթ են ունեցել հրապարակում գտնվող «Հայփոստի» շենքի հարթակից։
Հետաքրքիր է, որ այս անգամ շենքին փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա ապագա» կարգախոսով պաստառները։ Արդյոք թեկնածուները ելույթ կունենա՞ն այս պաստառների ներքո, թե՞ իրենց համար ժամանակավոր հարթակ կպատրաստեն՝ ցույց կտա ժամանակը։
Ի դեպ, քարոզարշավի առաջին օրը Սյունիքում են «Հայաստան» դաշինքի թեկնածուները, եւ ժամը 18:30–ին Կապանի այս հրապարակը տրամադրվելու է նրանց։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ