Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) 2021 թվականի ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ նախաձեռնում է «Հայաստանն ընտրում է» խորագրով չորս հեռուստաբանավեճեր, որտեղ 26 քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց ծրագրերն ու տեսլականները:
Հատկանշական է, որ 26 քաղաքական ուժերի առաջին համարների հեռուստաբանավեճերը կազմակերպիչների կողմից բաժանվել է երկու խմբերի, որտեղ առաջին խմբում Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ իշխանությունների ներկայացուցիչների և 2018թ. առաջ գրանցված կուսակցությունների ղեկավարների հետ՝ դրանով շոշափելի ազդեցություն ունենալով ընտրությունների արդյունքների վրա:
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համար անընդունելի է կազմակերպիչների կողմից այս սկզբունքով և ձևաչափով հեռուստաբանավեճ կազմակերպելը, քանի որ խախտվում է մրցակցային հավասար պայմանների ապահովումը, տրվում է առավելություն մեդիա և ֆինանսական մեծ կարողություններ ունեցող ուժերին:
Կոչ ենք անում կազմակերպիչներին հունիսի 16-ին կայանալիք «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճին ընդառաջ փոփոխել քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցության հաջորդականությունը և ընտրման կարգը, հակառակ պարագայում աննպատակահարմար ենք համարում այդ ձևաչափով մեր մասնակցությունը:
Կարդացեք նաև
«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ